Արցախում խաղաղապահ զորախմբի գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույց է տվել
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները»,- Ըստ ՌԴ ՊՆ-ի, այդ մասին հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:
«Անցած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
Մայիսի 21-ին ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի քսան ավտոմեքենաների ավտոշարասյունների անվտանգ անցումը: Նրանցից 12-ը Բերձորի միջանցքով՝ հյուսիսային և հարավային ուղղություններով և ութը Շուշի-Կարմիր Շուկա երթուղով:
Մայիսի 23-ին ռուս խաղաղապահները 127 ուխտավորների ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:
Մայիսի 25-ին զորամիավորման ռազմական անձնակազմը, ռուսական «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, իրականացրել է մարդասիրական գործողություն՝ Խնկավան բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հումանիտար բեռի ընդհանուր քաշը կազմել է 5 տոննա: 174 մարդ օգնություն է ստացել:
Տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացումը շարունակվում են ռուսական ինժեներական վաշտի կողմից: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, մաքրվել է ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, 2,121 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25,613 պայթուցիկ օբյեկտ:
Մենք գտնվում ենք թիվ 5 դիտակետի տարածքում, որը տեղակայված է Շուշի բնակավայրի տարածքում, որտեղ Ռուսաստանի զինված անձնակազմը միջոցներ է ձեռնարկում ՝ ապահովելու ադրբեջանական ավտոշարասյունների անցման անվտանգությունը և վերահսկելու քաղաքացիական բնակչության տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի ճանապարհի երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»,-հայտնել է ռուս սպան:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զինծառայողները «Խաղաղապահի դաս» են անցկացրել Արցախի Նորագյուղի միջնակարգ դպրոցում
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Խաղաղապահները 3.5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել բռնագաղթվածներին և բազմազավակ ընտանիքներին
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին