Հայաստանում հացի, ալյուրի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել։ ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 69 հազար 34.4 տոննա հաց, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է 1.9%-ով։
Նշենք, որ 2020 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 70 հազար 371.7 տոննա հաց։
Տեղեկացնենք, որ 2020 թվականին 2019-ի համեմատ հացի արտադրությունը նվազել է 1.1%-ով՝ կազմելով 268 հազար 546.3 տոննա։
Այս տարվա առաջին եռամսյակում 27.8%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 38 հազար 917.6 տոննա ալյուր, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 53 հազար 913.8 տոննա։
Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում զգալի նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը։
Պաշտոնական թվերի համաձայն, 2021 թ-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 1 131.9 հազար տոննա մակարոնեղեն, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 710.6 հազար տոննա։ Այսպիսով, ըստ վիճակագրության, այս տարվա հունվար-մարտին մակարոնեղենի արտադրությունը նվազել է 33.8%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են