Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է 24 մլն դոլարի օգնություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է մոտ 24 մլն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների երկկուսակցական կոալիցիան բազմիցս կոչ է արել վարչակազմին գոնե 100 մլն դոլար գումար ԱՄՆ-ն որպես օգնություն տրամադրի Հայաստանին և Արցախին: Նախագահի բյուջում Արցախի մասին հիշատակում չկա։
«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հումանիտար ճգնաժամի պայմաններում գտնվող Արցախի և Հայաստանի համար նախագահ Բայդենի առաջարկած օգնությունը հեռու է այն հուսահատ կարիքներից, որոնց բախվել են Բաքվի էթնիկ զտումների արդյունքում տեղահանված տասնյակ հազարավոր հայեր»,-ասել է ANCA- ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին $ 120,000,000 ԱՄՆ ռազմական օգնություն առաքելու համար, սակայն այդ գումարի միայն մի մասն է առաջարկում ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է սահմանի այդ իրավունքը՝ զրոյացնելով ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը, այն ուղարկի Արցախ և Հայաստան»,-ասել է նա:
Բյուջեի առանձին տողում պահանջվում է ավելի քան 6 մլն դոլար` որպես աջակցություն Հայաստանի իրավապահ մարմիններին թմրանյութերի դեմ միջազգային պայքարի գործում։