Քաղաքագետ. Ալիևն ու Էրդողանը Արցախի վրա հարձակվելու վերջնական որոշում կայացրել են 2019թ. դեկտեմբերի 12-ին
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շայնազարյանը գրում է.
«Կուզե՞ք հստակ օրն ասեմ, թե երբ են Ալիևն ու Էրդողանը Արցախի վրա հարձակվելու վերջնական որոշում կայացրել։ 2019թ. դեկտեմբերի 12։
Հիշու՞մ եք ինչ տեղի ունեցավ այդ օրը։ Ստոր դավաճանը հայտարարեց, որ պետական ապարատը իր հրահանգները չի կատարում, սաբոտաժ է անում, հեղափոխության դեմ է գործում։ Ու խոստացավ կոտրել պետական ապարատը։
Դա է եղել Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ՀՀ իշխանությունների հրավերը։ Թշնամուն էլ ի՞նչ էր պետք իր ցանկալի արդյունքին հասնելու համար։ Իհարկե հայկական պետականության կազմաքանդում։ Դե իրենք էլ պահը բաց չթողեցին։
Իսկ 2019թ. դեկտեմբերի 12-ից մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դավաճան վարչապետը պարբերաբար զորքի թիվ ու մեր ունեցած ստրատեգիական պաշարների քանակ էր հրապարակում։ Ու այդքանից հետո էլ դեռ համարձակվում է Հրան Բագրատյանին տարբեր մեղադրանքներ առաջադրել»։