«Ռոմա»-ն մտադիր է Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել ։ Հաղորդում է սպորտային Goal կայքը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ֆուտբոլիստի հարաբերությունները հաճախ էին սրվում Յոզե Մոուրինյոյի հետ, ով նախկինում «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչն էր։ Հենց անգլիական այդ ակումբից Մխիթարյանը տեղափոխվեց «Ռոմա»։
Չնայած այդ հարաբերություններին, ըստ աղբյուրի, Մոուրինյոն ցանկանում է նրան պահել «Ռոմա»-ում։ Կընդունի առաջարկը Մխիթարյանը, թե՞ կլքի իտալական ակումբը, պարզ կլինի հունիսին։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանն առատաձեռն առաջարկ է ստացել ռուսական ակումբներից մեկից
- Բերված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն. Հենրիխ Մխիթարյանն՝ Ազգային հավաքական չհրավիրվելու մասին
- Հենրիխ Մխիթարյանը կարող է հրաժարվել Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց