Միացյալ Նահանգները Բելառուսի դեմ պատժամիջոցներ է սահմանում
Միացյալ Նահանգները, Եվրամիության ղեկավարության և այլ գործընկերների հետ միասին, սկսել են նպատակային պատժամիջոցներ մշակել Բելառուսի իշխանությունների առանցքային ներկայացուցիչների դեմ: Պատժամիջոցներ նախատեսող ծրագրերը ներառում են Բելառուսի ինը պետական ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումների վերականգնումը, որոնք հանվել էին ավելի վաղ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի մամուլի հաղորդագրության մեջ:
Մինչ այդ ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը խոսել էր Մինսկի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին:
Նրա վարչակազմը բացատրել է, որ պատժամիջոցները կապված կլինեն «մարդու իրավունքների շարունակական խախտումների, կոռուպցիայի, 2020-ին կեղծված ընտրությունների և մայիսի 23-ի իրադարձությունների հետ (կապված Ryanair ինքնաթիռի հետ ):
Հայտնի է, որ պետական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցները կվերսկսվեն հունիսի 3-ից:
Բացի այդ, ԱՄՆ-ը «կսառեցնի» օդային տարածքի փոխադարձ օգտագործման մասին Բելառուսի հետ համաձայնագրի գործողությունը, որն ամերիկյան և բելառուսական ավիաընկերություններին թույլ է տալիս թռչել և վայրէջք կատարել երկու երկրներում: