«Փաստ». Ինչու է Արա Աբրահամյանը անակնկալ մեկնել Մոսկվա
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել էր սահմանային տարածքներ՝ սատարելու սահման պահող տղաներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու առկա վիճակին:
«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ դրանից հետո Աբրահամյանը անակնկալ նորից մեկնել է Մոսկվա: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը ՌԴ մայրաքաղաքում փորձելու է օգտագործել իր կապերը և սեփական լուման բերել մեր սահմաններին ստեղծված վիճակի առումով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա մերձավոր շրջապատի հետ զրույցներում ասել է, թե ներկայիս իշխանությունները վաղուց են ապացուցել, որ ոչնչի ունակ չեն, ուստի «հնարավոր չէ անպաշտպան մնացած պետությունը նրանց հույսին թողնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին