«Ժողովուրդ». Աշխատանքից ազատվելու է ԳՇ պետի տեղակալը. Բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է գրելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Հավելենք, որ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո հենց Գալստյանն էր փոխարինում նրան, որին ամեն կերպ փորձեցին մոտիվացնել, բարեկեցություն խոստանալ, սակայն նա էլ առաջիկայում կգնա: Գրեթե բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին