ԱՄՆ-ը Թուրքիային այլընտրանք է առաջարկել ռուսական S-400-ին
ԱՄՆ-ը Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերին այլընտրանք է առաջարկել: Այս մասին հայտնել է CNN TURK հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանին:
«S-400-ի ձեռքբերումը խնդիր է առաջացնում ՆԱՏՕ-ի դաշինքում: Մենք այլընտրանք ներկայացրինք, նրանք (Թուրքիան) հստակ գիտեն ինչ անել: Հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել ընդհանուր ուղի»,-ասել է Շերմանը:
Ըստ «Գազետա ռու»-ի՝ նա չի ասել, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը:
Բացի այդ, Շերմանը խոսել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Թայիփ Էրդողանի բանակցությունների մասին, որոնք կարող են տեղի ունենալ հունիսի 14-ին:
«Նախագահը մտահոգություն կհայտնի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, հատկապես Թուրքիայի ընտրած ճանապարհի հարցում»,-հավելել է նա:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երեկ Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Սա Բայդենի վարչակազմի պաշտոնյայի առաջին բարձր մակարդակի այցն էր Թուրքիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա