Բրիտանիայում TikTok չելենջի պատճառով ավելի քան 50 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայությունը կոչ է արել արգելել երկրում փոքր գնդիկավոր մագնիսների վաճառքն այն բանից հետո, երբ TikTok մարտահրավերի պատճառով ավելի քան 50 երեխա հոսպիտալացվել է: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Express- ը:
Այդ մարտահրավերի համաձայն, յուրաքանչյուր այտին անհրաժեշտ է տեղադրել երկու մագնիս այնպես, որ փիրսինգի տպավորություն թողնի ու այդ ամենը տեսանկարահանել: Որոշ երեխաներ մագնիսները կուլ են տվել նկարահանման ընթացքում:
Բրիտանացի պաշտոնյաները պնդում են փոքրիկ մագնիսների վաճառքի ամբողջական արգելքը: Ըստ NHS-ի, վերջին երեք տարվա ընթացքում 65 անչափահասներ այդ մագնիստների պատճառով շտապ վիրահատություն կարիք են ունեցել։
«Մագնիսները գրավում են երեխաներին: Դրանք կարող են թվալ որպես էժան և դրական միջոց երեխաներին զբաղեցնելու համար, բայց իրականում դրանք անվտանգ չեն և չպետք է վաճառվեն», - ասել է NHS- ի խոսնակ Սայմոն Քենին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու