Գեղամ Մանուկյան. Որքան նրան մեջբերում եք, այնքան դիակն արհեստական շնչառություն է ստանում
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը գրում է.
«Երեկ երեկոյան անդրադարձա, որ հայրենադավը հազար ու մի հիմարություն և սուտ է խոսել։ Դավաճանական նորանոր թեզեր է նետել քննարկման։ Ամեն պահի ցանկանում ես պատասխանել։
Ասել՝ տո անասուն։ Հայրենիք, Օմարի բարձրադիր հենակետ, սահման։ Բայց զսպում եմ։ Ու կոչ բոլորին։ Հայրենադավի նպատակն էլ դա է՝ ասել հիմարություններ, որոնց կսկսեք արձագանքել։ Արդյունքում՝ չեղած տեղից կրկին ներկայություն է։
Արհամարհեք։ Անտեսեք։ Նա չկա։ Նա բացակայում է։ Նա անգամ վտանգավոր չէ, քանի որ անգամ թշնամին կերկմտի նրա հետ այս պահին գործարքի գնալուց։ Քանի որ գիտի՝ գործ ունի դիակի, ավելի ճիշտ՝ լեշի հետ։ Որքան նրան մեջբերում եք, այնքան նա արհեստական շնչառություն է ստանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին