Էդգար Էլբակյան. Հայոց հողի վրա թուրքական գործակալների ճակատագիրը եղերական մահն է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«.1988 թ․-ին, երբ սկսվեց հայոց ազգային-ազատագրական պայքարը հանուն Արցախի, ադրբեջանցիները, հղում անելով առկա ժողովրդագրական վիճակին, հակափաստարկում էին, որ եթե այդպես է, ապա իրենք էլ կարող են ինքնորոշվել Զանգիբասարի (Մասիս) և Բասարգեչարի (Վարդենիս) տարածքներում։ Զուտ ֆորմալ ձևականության ու «չեզոք արդարության» տեսանկյունից նրանք ճիշտ էին։ Բայց մենք ուժով մե՛ր ճիշտը պարտադրեցինք։
• Կապիտուլյանտը 2 տարի ջլատեց, ապա ոչնչացման տարավ մեր ուժը՝ մեր բանակը՝ թույլ տալով, որ ադրբեջանցիներն ուժով պարտադրեն իրե՛նց ճիշտը։ Հայոց սահմաններն Ակնա-Աղդամից ու Մեխակավան-Ջաբրայիլից հասան Շուռնուխ ու Մեծ Իշխանասար, և նույն նահանջը գրանցվեց նաև պահանջների դաշտում։ Եթե մինչև պատերազմն ադրբեջանցիները պահանջում էին միայն «7 շրջանը», հիմա 1988 թ․-ի տրամաբանությամբ խոսում են դեպի նախկին ՀԽՍՀ ադրբեջանաբնակ վայրեր իրենց վերադարձի մասին…
• Կապիտուլյանտը մեզ հետ շպրտեց 1988 թ․-ի ելման դիրքեր՝ է՛լ ավելի անբարենպաստ ժողովրդագրական վիճակով։ Նա թուրքական գործակալ է, որովհետև արեց այս ամենը քայլերով և խոսքով էլ շարունակում է ադրբեջանցիների շահերն սպասարկող թեզեր ասել, այդ թվում՝ խոսելով մինչև 1988 թ․ Արցախում բնակված ադրբեջանցիների մասին այնպես, ինչպես խոսել և խոսում են ադրբեջանցիները` «բա էդ 88 թվականին Արցախից հեռացած ադրբեջանցի բնակաչությունը բնակչությո՞ւն էր, թե՞ չէ»։
• Հայոց հողի վրա թուրքական գործակալների ճակատագիրը եղերական մահն է»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
- Մենք կանգնած ենք մի սպառնալիքի առաջ, որ Հայաստանը 4 կողմից է շրջափակվելու. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Կապիտուլյանտը պատրաստվում է հանձնել այս պատմական սրբավայրը պատմական թշնամուն
- Նոր փաստաթղթով ՀՀ-Վրաստան միջպետական մայրուղին կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան