Էդիկ Բաղդասարյան. Սարի ծերը մեր հայրենիքն է
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայասանում լեռներ կան, որոնք տարվա մեծ մասը ձյունածածկ են, ինչների՞ս է պետք այնտեղ զինվոր կանգնեցնելը, գրում է.
«Տարիներ շարունակ հայ զինվորները Օմարի, Մռավի լեռան վրա սահման են պահել:
Անպատկերացնելի դժվարությունների միջով անցնելով՝ զենք-զինամթերք, վառելիք, սնունդ, ջուր են հասցրել: Տասնյակ զոհեր ենք ունեցել, մեր բանակի հերոսական, փառավոր էջերն են գրվել:
Բանակում չծառայած վարչապետի պաշտոնակատարը, որը նաև մեր գերագույն հրամանատարն է, այսօր ասում է. «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»: Իսկ սարի ծերը մեր հայրենիքն է:
Վաղը նորակոչիկների ծնողները, էս խոսքերից ոգևորված, զինկոմի երեսին շպրտելու են՝ մենք սարերի ծերերին կանգնեցնելու երեխա չունենք:
Գերագույն հրամնատարը աշխարհին հրավիրում է, որ գան մեր սահմանին դիտորդություն անեն: Գրեթե բոլորին հրավիրել է Հայաստան: Ոչ ոք չի գալու, իսկ մեր սահմանը միայն մենք կարող ենք պաշտպանել»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-ՊԵտրոսյան. Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում
- Աշոտյանն արձագանքեց Փաշինյանին. Չես պլստալու
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան