Իրանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ
1991 թ. նոյեմբերից ի վեր Իրանը առաջին անգամ նավթ և նավթամթերք է արտահանել ԱՄՆ, որի միջին օրական ծավալը կազմել են 33 հազար բարել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ փաստն ամրագրված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկայի տեղեկատվության վարչության հրապարակած տվյալներում:
Զեկույցում նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ն Իրանից օրական 36 հազար բարել նավթի արտադրանք է ներմուծել: Իրանը վերջին անգամ նավթ է արտահանել Միացյալ Նահանգներ 1991 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ մատակարարումների միջին օրական ծավալը կազմել է 64 հազար բարել:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տվյալներ է մեջբերել 1973 թվականից: Ըստ այդմ՝ Իրանը 1971-ից 1979 թվականներին պարբերաբար նավթ ու նավթամթերք է արտահանել ԱՄՆ: Դրանից հետո առաքումները պակաս կանոնավոր են դարձել: 1988-ին ԱՄՆ-ը Իրանից օրական ներկրում էր 1000 բարել նավթ և նավթամթերք, իսկ հետո ներմուծումը դադարեցվել էր մինչև 1991-ի հուլիս: Իրանը նավթ է մատակարարել ԱՄՆ-ին ևս հինգ ամիս, որից հետո մատակարարումները կրկին դադարել էին մինչև 2020 թվականի հոկտեմբեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատժամիջոցների վերացման դեպքում Իրանը պատրաստվում է մեծացնել նավթի արդյունահանումը ԱՄՆ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում