Կարող են լինել բազմաթիվ հիմքեր ՝ ընտրությունները չեղարկելու համար, եթե լինի ցանկություն․ Լարիսա Ալավերդյան
Այս իշխանությունը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվելու հնարավորություն չունի։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Այստեղ իրավիճակն այլ է։ Եթե իրենց ընդդիմադիր համարող խորհրդարանական ուժերի հետ լինի պայմանավորվածություն, այդ առումով իշխանության վերարտադրության վտանգը կա։ Եթե մտնեն անօրինական պայմանավորվածությունների մեջ, ապա չի բացառվում , որ ինչ-ինչ պայմանավորվածություններ լինեն։ Մենք առաջին անգամը չենք լինի ականատես, եթե ասեն սա չենք անում, այն չենք անում, բայց իրականում անում են։ Երկու անգամ վարչապետ չընտրելը կամ ԱԺ-ն լուծարելը եղել են զուտ պայմանավորվածության արդյունք և ամենևին էլ երկում տիրող իրավիճակով պայմանավոված չի եղել»,- ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանի դիտարկմամբ բոլոր դեպքերում անվստահություն կա ՝ տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ։
Միաժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը կասկածի տակ դրեց ընտրությունների նշանակման գործընթացը, ասելով․
«Ընտրական գործընթացը միայն ու միայն ավելացնում է բոլոր այն անօրինությունները, որոնք գործում են այս իշխանությունների օրոք և լուռ համաձայնությամբ՝ մինչև անգամ մասնակցությամբ այլ կուսակցությունների» ։
Ինչ վերաբերում է հարցին,թե արդյոք չկան օրենդրական հիմքեր ընտրական գործընթացը կասեցնելու, ինչպես պնդել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն,ապա Ալավերդյանը նկատեց, որ ցանկության պարագայում կգտնվեն հիմքերը։
«Ցանկացած պետությունում, այդ թվում մեզ մոտ, կարող են լինել բազմաթիվ հիմքեր ՝ ընտրությունները չեղարկելու համար, եթե լինի ցանկություն»,-ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան