ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացը մեկնարկել է
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ծավալները, նախորդների համամետ, մի քանի անգամ ավելի են։
Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ արտահերթ նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ այն պայմանավորելով ընտրություններին մեծ թվով կուսակցությունների ու դաշինքների մասնակցության հայտով։
«Նախապատրաստական, թեկնածուների փաստաթղթերի ստուգման ու այլ աշխատանքներ պետք է իրականացվեն որոշակի ժամկետներում։ Ընտրական գործընթացն այնպիսին է, որ որևէ ժամկետի բացթողում հնարավոր չէ հետագայում կոմպեսացնել կամ լրացնել»,-ասաց Մուկուչյանը՝ հիշեցնելով, որ այս առումով ընտրական գործընթացը մեկնարկել է, հանձնաժողովն իրականացնում է իր գործառույթները։
Նրա խոսքով, այս պահին չկա որևէ հիմք գործառույթները կագնեցնելու կամ չիրականացնելու համար։
«ԿԸՀ-ն ունի հաստատաված ժամանակացույց, այդ ժամանակցույցին համապատասխան իրականացնում է իր բոլոր գործառույթները»,-նշեց նա։
Սահմանված ժամանակացույցի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ցուցակների գրանցումը ԿԸՀ կողմից պետք է իրականացվի մայիսի 26-31-ը մինչև ժամը 18։00-ն։
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև հունիսի 10-ը ժամը 18։00-ն։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին, այն կշարունակվի մինչև հունիսի 18-ը։
Քվեաթերթիկների տպագրումը կմեկնարկի հունիսի 10-ին, կշարունակվի մեկ շաբաթ։
Քվեարկությունը կմեկնարկի հունիսի 20-ին ժամը 8։00-ին։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է ու հրապարակվում մինչև հունիսի 21-ի ժամը 08։00-ն։
Հարակից հրապարակումներ`
- Կուսակցությունների ու դաշինքների մեծ մասի՝ ԿԸՀ ներկայացարած փաստաթղթերում բացթողումներ ու թերություններ կան
- Այսօր մինչև ժամը 18-ը քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը