Կուսակցությունների ու դաշինքների մեծ մասի՝ ԿԸՀ ներկայացարած փաստաթղթերում բացթողումներ ու թերություններ կան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հանձնաժողով դիմած քաղաքական ուժերից մի քանիսին երկու օր ժամանակ է տվել փաստաթղթերը լրացնելու համար։
Այսօր ժամը 11-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգում նաև ահդ հարցերն են։ Այսպես 48 ժամ կտրամադրվի «Պատիվ ունեմ», «Ազատ Հայրենիք», Շիրնյան-Բաբաջանյան դաշինքներին, «Քաղաքացիական պայմանգիր», «Արդար Հայաստան», «Հանարպետություն» ՀԱՊ, «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», Եվրոպական, «Բարգավաճ Հայաստան», Քաղաքացու որոշում ու մի քանի այլ կուսակցություններին՝ փաստաթղթերը լրացնելու համար։
Հիշեցնենք, որ ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 23 կուսակցություն ու 4 դաշինք։