«Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
«Հայաստան» նախընտրական դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը։
ՀՀ նախկին փոխվարչապետ, նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտարարեց՝ ծրագիրը վերնագրել են «365 օր. Ապագան սկսվում է այսօր»։
Ծրագրի ներկայացման համար բեմ հրավիրվեցին «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանին, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին, ՀՅԴ ԳՄ անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Լիլիթ Գալստյանին, ֆինանսական և բանկային իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանին։
Ապա բեմ հրավիրվեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հնչեց ՀՀ օրհներգը։ Ապա առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Ուղիղ հեռարձակումը՝ Yerevan.today-ի։