Նուբարաշեն այցելած Փաշինյանին անվանել են թուրք ու դավաճան
Մայիսի 12-ից թշնամու՝ արդեն 1000-ն անցնող զինծառայողներին Հայաստանի տարածքում հյուրընկալած Նիկոլ Փաշինյանը, չնայած սահմանային լարվածությանը, հայ զինծառայողների գերեվարմանը, երեկվանից լծվել է քարոզչությանը, Երևանի վարչական տարբեր շրջաններում հանդիպումներ է ունենում ՔՊ ակտիվի հետ։
Այսօր նա այցելել է Նուբարաշեն վարչական շրջան։ Այստեղ քաղաքացիներից մեկը Փաշինյանին որակել է թուրք ու դավաճան։
Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է News.am-ը։ Ի դեպ Փաշինյանին ջերմ ողջունող կինը հիշեցնում է, որ ինքը Փաշինյանի «դրուզյան է ադնակլասնիկում»։