Փաշինյանի աջակից նախկին մատուցողը գումար է բաժանում վիրավոր զինծառայողներին
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է Նիկոլ Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը, որը նախկինում աշխատել է որպես մատուցող, ապա ներկայանում էր որպես կռված տղա, ով պատրաստ է վրեժ լուծել, գումար է բաժանում պատերազմում վիրավորված զինծառայողներին։
Ըստ լուսանկարների, գումարն էլ բաժանվում է ամերիկյան արժույթով։
«Ժողովուրդ մեկը կասի սա ինչ երևույթ է... ո՞վ է նշված անձնավորությունը։ Ի՞նչ գումարներ է բաժանում մեր զինվոր տղերքին, վերջում էլ պարտադիր նկարվում գումարի հետ։
Ինչ որ նոր «պետական աջակցման» ծրագիր է միգուցե... Էն որ Ռուստամ է անունը ու ինչ որ հայհոյախառն լայվեր է անում ամբողջ օրը, տեղյակ եմ... դա չի հետաքրքրում ինձ, հարցը նրանում է, որ այս ինչ կործանված վիճակում ենք հայտնվել, որ զինվորին աջակցությունը ցուցաբերվում է ոչ թե պետության, այլ ինչ որ անհատների կողմից, այն էլ միայն նկարվելու միջոցով...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան