«Ժողովուրդ». Քաղաքական բոլոր ուժերը սրտատրոփ սպասում են ԿԸՀ-ի հաստատմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերը, որոնք արդեն ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները, սրտատրոփ սպասում են ԿԸՀ-ի հաստատմանը:
Բանն այն է, որ եռօրյա ժամանակում ԿԸՀ-ն պետք է ստուգի բոլոր թեկնածուների փաստաթղթերը և հաստատի՝ արդյոք իրենք համապատասխանում են պատգամավորի համար նախատեսված պահանջներին: Մենք տեղեկացանք, որ բոլոր դաշինքներում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, և անհանգիստ վիճակ է նրանց մոտ:
Մենք տեղեկացանք, որ այդ խնդիրն առկա է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պարագայում, որոնց մեջ կան անձինք, որոնք երկար ժամանակ արտերկրում են եղել և կարող են խնդիրներ ունենալ պարտադիր ՀՀ-ում բնակության ցենզի հետ կապված: Հավելենք, որ վերջնաժամկետը մայիսի 31-ն է, և դրանից հետո ԿԸՀ-ն կհայտարարի ուսումնասիրության վերջնական արդյունքները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: