
Համաճարակի մեկնարկից ի վեր ավելի քան 3,5 միլիոն մարդ մահացել է COVID-19-ից. ԱՀԿ
Ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 168,59 միլիոն դեպք: COVID-19-ից օրական մահացել է ավելի քան 12,4 հազար մարդ: Համաճարակի մեկնարկից ի վեր մահերի թիվը գերազանցել է 3,5 միլիոնը:
news.ru-ի հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ տվյալները մայիսի 28-ի դրությամբ տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Իր վիճակագրության մեջ կազմակերպությունը հաշվի է առնում միայն պետություններից ստացված պաշտոնապես հաստատված տվյալները: Վարակի դեպքերի ավելի քան մեկ երրորդը` օրական 38%, տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայում: Երկրորդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են, երրորդում՝ Եվրոպան:
Միացյալ Նահանգները առաջատարն է հիվանդության հաստատված դեպքերի քանակով, երկրորդը Հնդկաստանն է, երրորդը ՝ Բրազիլիան։
Հարակից հրապարակումներ`
- 28.05.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
- Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ
- Կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում նվազում են. ԱՀԿ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին