«Հրապարակ». Ով խոստացած ձայները կբերի իր տարածքից, նա էլ մանդատ կստանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած այս ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ռեյտինգային թեկնածուներ չեն լինելու, բայց կուսակցությունները «ռեյտինգային» մեթոդաբանությամբ են մասնակցելու։ Ոմանք ցուցակները հենց այդ սկզբունքով են կազմել՝ ձայն բերողները հաղթել են քաղաքական դեմքերին։ Առաջ է քաշվել «ով շատ ձայն բերի, նա կանցնի» սկզբունքը։ Որոշ կուսակցություններ երկիրը բաժանել են ընտրատարածքների ու բաշխել թեկնածուների միջև՝ ով խոստացած ձայները կբերի իր տարածքից, նա էլ մանդատ կստանա։
Այդպես են վարվել, օրինակ, ԲՀԿ-ում, որտեղ ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել Քաջիկ Գևորգյանն ու Հրանտ Դավթյանը՝ երկուսն էլ Արմավիրի մարզից։ Նրանցից ԱԺ կանցնի ամենաշատ ձայն բերողը։ Քաջիկ Գևորգյանը, ի դեպ, հայտնի ՀՀԿ-ական Նովոյի՝ Նահապետ Գևորգյանի որդին է, ով 2018-ին էլ է ԲՀԿ ցուցակով անցել ԱԺ։ Պարտված թեկնածուն «ջենթլմենաբար» դիմում կգրի և կհրաժարվի մանդատից։ Ըստ երևույթին, դիմումները ոմանք արդեն գրել են՝ բաց ամսաթվով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: