«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը Արցախի պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին։ Նա կրկին անջատում է պետնախարարի և ֆինանսների նախարարի ֆունկցիաները։ Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական տվեց, այդ պաշտոնում քննարկվում են նախկին ՄԻՊ, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի՝ Գրիշա Սարգսյանի որդու անունները, իսկ ֆինանսների նախարար կնշանակվի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանը։
Ի դեպ, հնարավոր է փոխվի նաև ԱԱԾ տնօրենը՝ նշանակվի վերջերս տնօրենի տեղակալ նշանակված Լյովա Մայիլյանը՝ Մասիս Մայիլյանի եղբայրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: