Ադրբեջանի սամբոյի հավաքականը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից
Մայիսի 26-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
Մայիսի 26-ին կայացել է պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների, մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Կիպրոսից Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ներկայացրել է նաև միջադեպը, որը տեղի է ունեցել առաջնության ժամանակ.
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքի տեցեկատվության համաձայն. «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան