Ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին. Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Կապիտուլյանտը հայտարարում է, որ հպարտ է պարտության համար, և իր «Քաղաքացիական պայմանագիր»-ը պլանավորում է ստանալ հասարակության 60%-ի քվեն։
Բոսյակների իշխանությունը կարծում է, որ իրենց նմանները շատ են։ Դավաճան կապիտուլյանտը կամ ինքն է մոլորության մեջ, կամ էլ իրոք մտածում է, որ Հայ ժողովրդի մեծամասությունը իրենց պես դավաճան, տգետ ու հայրենադավ են։
Արցախցիները, Սյունեցիները, Տավուշցիները, Գեղարքունիքցիները, Վայոցձորցիները, Արարատցիները նիկոլիզմի պատճառով հայտնվել են կոմունիկացիոն ցանցի մեջ, կամ էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։
5000-ից ավելի Զոհերի ու 11000-ից ավելի վիրավորների ընտանիքները՝ Նիկոլի կողմից հրահրված, այնուհետև ձախողած ու միտումնավոր պարտված պատերազմի հետ, դեռ շատ երկար ժամանակ չեն հաշտվելու։
Նիկոլիզմի բարեկամ Ալիևն անընդհատ հոխորտում է, որ պատրաստ է ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին։
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, այլ քաղաքներում մեր հասարակության մտավորականության մեծամասնությունն է բնակվում։ Իրեն հարգող ոչ մի բարոյական մարդ, մտավոր աշխատանքի ոչ մի ներկայացուցիչ, ձեռքերն էլ կտրես, չի գնա նիկոլիզմ ընտրելու։ Ընդհակառակը՝ հանուն իր երկրի, նա կգնա նիկոլիզմից ձերբազատվելու։
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ ճարահատյալ մտածում են արտագաղթելու մասին։
Զինվորականների մեծամասնությունը սրանցից ազատվելու օրերն է հաշվում։ Նույնը նաև ոստիկանական մարմիններում։
Հոգևորականները լուռ անիծում են սրանց իշխանության գալը, և այն ողբերգությունը, որ կապիտուլյանտները բերեցին Հայ ժողովրդի գլխին։
Գիտնականները, մանկավարժները, դասախոսները, բժիշկները, մշակույթի գործիչներն ամաչում են, որ այսքանից հետո՝ դեռ նիկոլիզմն է պետության ղեկին։
Նույնիսկ տաքսու վարորդներն են սրանց անարգանքի սյունին գամում։
Հետաքրքիր է, ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան. Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես
- Արման Թաթոյանը կարևոր փաստ է հրապարակել որոշ պաշտոնյաների համար
- Նուբարաշեն այցելած Փաշինյանին անվանել են թուրք ու դավաճան
- Փաշինյանի աջակից նախկին մատուցողը գումար է բաժանում վիրավոր զինծառայողներին
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, թե ինչպես փլուզվեց մեր պետականությունը
- Վարդան Ոսկանյանը հրապարակել է քարտեզ Փաշինյանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին