Փաշինյանը կրկնում է Պուտինի սպառնալիքները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարագլուխը քար լռություն է պահպանում Բաքվի բռնապետի արդեն շարունակական բնույթ կրող՝ իր և ողջ Հայաստանի ու հայության հասեցին լկտի վիրավորանքների վերաբերյալ։
Մինչդեռ, քաղտեխնոլոգիական թափանցիկ ծեռնածվությամբ ձգտելով իբր նմանվել ՌԴ նախագահ Վ. Պուտինին, այսօր Հայաստանի վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնողը բառացիորեն կրկնել է «ատամները ջարդելու ենք» վերջերս արված պուտինյան արտահայտությունը։
Տարբերությունը սակայն հսկայական է. Վ. Պուտինը նշում էր, որ ջարդելու են այն թշնամիների ատամները, որոնք կփորձեն կծմծելով որևէ կտոր պոկել Ռուսաստանից, մինչդեռ սա հիստերիկ տոնով սպառնում է ջարդել ոչ թե Հայաստանից պարբերաբար կտորներ պոկել ձգտող Բաքվի բռնապետի ատամները, այլ ընտրություններում մրցակից որոշ ուժերինը՝ նրանց, ի դեպ, անվանելով «ոհմակ», այն դեպքում, երբ գորշ գայլին որպես խորհրդանիշ երկրպագող թշնամու իրական ոհմակները զինված մխրճվել են մեր հայրենիքի տարածք»։
Հարակից հրապարակումներ`
- Նուբարաշեն այցելած Փաշինյանին անվանել են թուրք ու դավաճան
- Վարդան Ոսկանյանը հրապարակել է քարտեզ Փաշինյանի համար
- Փաշինյանը չի կարողանում իրականացնել ցանկացած երկրում իշխանության ամենակարևոր գործառույթներից մեկը․ Վ․ Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. «Ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ փորձում են զրկել հենց ապագայից
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանը որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան