Մշակույթ 20:25 29/05/2021 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Մեր ստանձնած պարտականություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար վերականգնելու ենք մշակույթի նախարարությունը

«Ընտրելով «Հայաստան» դաշինքին՝ ընտրում եք ապրող, արարող, մշակութային և ստեղծագործ Հայաստանը»,- «Հայաստան» նախընտրական դաշինքի «365 օր. Ապագան սկսվում է  այսօր» ծրագրի մշակութային հայեցակարգային հիմնական դրույթները ներկայացնելով՝ ասաց դաշիքնի մաս կազմող ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նա ընդգծեց՝ իրենց թիմի՝ «Հայաստան» դաշինքի համար կրթության, գիտության կողքին մշակույթը ևս լինելու է  պետական քաղաքականության առանցքային առաջնահերթություն։ 

«Երեք տարի առաջ, երբ օպտիմալացման հիմնավորմամբ միավորվեցին մշակույթի, սպորտի, կրթության նախարարությունները, պարզ էր, որ ազգային ինքնության և պետականության համատեքստում չի գիտակցվում և չի կարևորվում  մշակույթի դերակատարությունը, բայց դա բոլորովին էլ  պատահականություն չէր»,- նշեց նա։

Լ. Գալստյանի խոսքով, ազգային շատ արժեքների և ինստիտուտների կողքին հենց  գիտակցաբար էր թիրախավորվել մշակույթը, թիրախավորվել էր, որովհետև նրանց ինքնություն և ամուր ողնաշար ունեցող քաղաքացի պետք չէր. «Նրանք եկել էին թուլացնելու մեր դիմադրողականությունն ու խոցելի դարձնելու ազգային պետությունը։ Համոզված հայտարարում եմ, որ այս կարճամիտ  վերաբերմունքը հետևում է մնալու, քանի որ իշխանության է գալու մի թիմ, որն ունի մշակույթի դերի համակողմանի արժևորում, պատրաստվում է  այն հանրային գիտակցության անբաժանելի մասը դարձնել»։

Լ. Գալստյանը նշեց, որ մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է, մեր լեզվի և հավատի հետ մեկտեղ մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը՝ այն դեմքը, որով աշխարհը ճանաչել է հային և այսուհետ  շարունակելու է ճանաչել մեզ։

«Մեր թիմի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունը սահմանում է  կոնկրետ նպատակներ, և մենք գիտենք՝ ինչպես հասնել դրանց։ Այդ քաղաքականությունը  պատասխանելու է մեր հասարակության առջև կանգնած կարևորագույն խնդիրների՝ ինչ երկիր ենք կառուցում,  ով է նրա քաղաքացին, ուր ենք գնում։ Այդ քաղաքականությունը կենսունակ է լինելու ամենուր՝ հանրակրթության, մասսայական  լրատվության, ճարտարապետության, քաղաքաշինության, արտաքին քաղաքականության մեջ և առհասարակ մեր հոգևոր  առողջացման և երկրի սոցիալ-տնտեսական  փոփոխությունների համատեքստում»,- ասաց նա։

Լ. Գալստյանը նշեց, որ տարիներ շարունակ մշակույթը կրել է թերֆինանսավորման կնիքը. «Իբրև  ռազմավարական առաջնահերթ ոլորտ՝ մենք մերժում ենք մշակույթի ֆինանսավորման մնացորդային մոդելը, անցնելու ենք առաջանցիկ ֆինանսավորման։ Հասնելու ենք նրան, որ ստեղծագործ, տաղանդավոր հայ մարդն ունենա հայրենիքում ստեղծագործելու և պետության աջակցությունը ստանալու բոլոր հնարավորությունները»,- նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։

Նա հայտարարեց, որ մշակութային կապիտալի հաշվարկով որդեգրելու են ոլորտի զարգացման  բեկումային ծրագիր՝ «Հայաստան-2026»։

«Ազգայինի նկատմամբ ակնածանք ձևավորող շարունակական ծրագրերով կանխվելու են  մեր ինքնության  սպառնացող վտանգները, հաղթահարելու ենք հոգևոր սովը՝ աղքատությունը։ Բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանելիությունը, մշակվելու են  գեղարվեստական կրթության նոր չափորոշիչներ, արդյունավորվելու է  Սփյուռքի ներուժը, մեծանալու է նրա մասնակցությունը մեր մշակութային կյանքում, աջակցություն է ցուցաբերվելու սփյուռքյան ազգային մշակութային կառույցներին։

Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա  առավելագույս պաշտպանել պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։ Արդիականացնելու ենք թանգարանները։

Որդեգրվելու է  պետության կողմից պաշտպանվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման,  արժևորման, հանրահռչակման նոր չափանիշներ։ Պետությունը խրախուսելու և աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ստեղծագործող անհատներին»,- իրենց անելիքները թվարկեց Լ. Գալստյանը։

Նա ընդգծեց՝ մշակույթը մեր ամենամրցունակ բրենդն է, միջազգային երկխոսության անսպառ ռեսուրս. «Սրանով պայմանավորված կմշակվեն հայկական մշակութային  արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում նոր մեխանիզմներ և նոր քարտեզներ, ինչը հնարավորություն կտա միջազգային հարթակներում ապահովել ՀՀ արժանապատիվ ներկայությունը։

Մենք բարձրացնելու ենք մշակութային և ինտելեկտուալ  էլիտարների հետ պետության և հասարակության երկխոսության մակարդակը, հայ մտավորականի և մշակույթի գործչի ձայնը պետք է արժևորվի և լսելի լինի։ Մենք մշակելու ենք անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը, ինչը թույլ կտա  շահութահարկի միչև 5 տոկոսը փոխանցել մշակութային հիմնադրամներին, խթանել ներդրումները»։

Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ մշակույթի ոլորտում իրենց ստանձնած  պարտականություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար կառավարության կազմում վերականգնելու են մշակույթի նախարարությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}