Արման Թաթոյանը կարևոր փաստ է հրապարակել որոշ պաշտոնյաների համար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր փաստ է հրապարակել՝ ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների։
Ֆեյսբուքյան իր էջում Թաթոյանը գրել է.
«Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային և անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարևոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից:
Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափ է` 2400 քառ. սաժեն կամ 1.09 հեկտար»։
Հիշեցնենք, որ իմքայլական տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել էր.
«Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար, սա ինձ համար չէ, քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, և՞, միգուցե հանձնաժողովը եզրակածություն տա, որ հայկական են»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք կանգնած ենք մի սպառնալիքի առաջ, որ Հայաստանը 4 կողմից է շրջափակվելու. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Կապիտուլյանտը պատրաստվում է հանձնել այս պատմական սրբավայրը պատմական թշնամուն
- Նոր փաստաթղթով ՀՀ-Վրաստան միջպետական մայրուղին կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. Էլբակյան