Տիգրան Աբրահամյան. Ի ՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը Կութում
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Գեղարքունիքի Կութ համայնքում ռուս զինվորականների ներկայության մասին լուրերին, գրում է.
«Առավոտյան տեղեկություններ շրջանառվեցին ռուսական ուժերի՝ Գեղարքունիքի հատվածից սահմանագիծ բարձրանալու մասին, ինչը հաստատեց Կութի վարչական ղեկավարը։
Այդ տեղեկությունից մոտ 12 ժամ է անցել և ո՛չ ՊՆ-ն, ո՛չ կառավարությունը և ո՛չ էլ կուսակցական գրասենյակներով ժամանցի դուրս եկած և օդնոկլասնիկի իր ընկերներին հանդիպող վարչապետը ոչինչ չեն ասել։
Ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ռուսական ուժերը այդ հատվածում, արդյո՞ք նրանք տեղակայվելու են Սոթք-Խոզնավար հատվածում, արդյո՞ք այս գործողությունները բխում են ինչ որ նոր կամ վերջին շրջանում հանրայնացված փաստաթղթի դրույթներից, որի շուրջ արդեն իսկ գաղտնի պայմանավորվածություն կա։
ՊՆ-ն այսօր լուռ էր, ո՛չ իրադրության վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, ո՛չ էլ հիշեց մեր գերեվարված 6 զինծառայողների վերաբերյալ 2 օր առաջ հնչեցրած վերջնաժամկետը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, թե ինչպես փլուզվեց մեր պետականությունը
- Տիգրան Աբրահամյան. Ամոթի, պատվի զրոյական վիճակով էլ ուզում են մարդկանց մոլորեցնել
- «Ռազմինֆո» Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթը զբաղեցրել են ադրբեջանցիները
- ՊՆ-ն հաստատում է՝ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերում եղել են կրակոցներ
- Ադրբեջանի հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը. ՄԻՊ
- «Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան