31.05.2021. Կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Առողջացել է 227 մարդ: Մեկ օրում մահացել է 7 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222670 դեպք, որոնցից 213208-ն` առողջացած, 4438-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1082 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5520 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3942 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1083960 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 30.05.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 29.05.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել
- 28.05.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
- 27.05.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 26.05.2021. Կորոնավիրուսի 130 նոր դեպք է գրանցվել, 13 մարդ մահացել է
- 25.05.2021. Կորոնավիրուսի 157 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
- 24.05.2021. Կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է
- 23.05.2021. Կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է