Իշխանությունները, վախենալով ընդվզումից, զոհվածների հարազատներին ասել են, որ նրանց երեխաները անհետ կորած են, կամ գերեվարված. Աշոտ Մինասյան
«Այսօր Հերացու փողոցում տեսել եմ անհայտ կորածների բազմաթիվ հարազատների, որոնք լավ գիտեն, որ իրենց հարազատների դիակները դիահերձարաններում են, բայց իշխանությունները վախենալով ժողովրդի ընդվզումից, ասել են, որ նրաք գտնվում են գերության մեջ կամ անհայտ կորած են»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը
Ըստ բանախոսի այդ ձևով իշխանությունները ցանկանում են կախյալ վիճակում թողնել ժողովրդին, իսկ ընտրություններից հետո նոր միայն կասեն իրականությունը:
«Ժողովրդի մեջ կա մի ստավրա զանգված, որոնց մեջ նաև, ցավոք, որդեկորույս ծնողնե են, որոնք անհասկանալի ձևով հավատում են այս պիղծ արարածներին, թե Նիկոլը փրկել է 30-35 հազար տղաներին»,- հայտնեց ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ իշխանություններն էին պատերազմը հասցրել Ստեփանակերտի շեմին՝ խարդավանքների և թույլ հրամանատարների միջոցով արհեստական խուճապ ստեղծելով, իրենց ջոկատների մեջ ներգրավելով այն տեսակը որը խոիճապ պետք է տարածի:
Մինասյանը համոզված է, որ այդ ամենը կազմակերպված էր և այն սկսվեց Արաքսի ափին տեղակայված սահմանապահ զորքերից, որի հրամանատարը խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար է եղել, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց կամ այլ պաշտոնների է նշանակել կամ մեկուսացրել է որպեսզի չասեն, թե ինչպես են իրականացրել այդ խարդավանքը:
Ազատամարտիկը համոզմունք հայտնեց, որ կգա ժամանակ և ներկայիս իշխանությունները պատասխան կտան այդ ամենի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան