Հունիս 20-ին քաղաքական գնդակահարության ենք ենթարկում Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան
«Հայաստանի ու Արցախի վերքերը չեն լավանում ու չեն լավանալու, չեն սպինալու այնքան ժամանակ, որքան Նիկոլ Փաշինյանն իշխանության է»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը թաքցնում է զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները:
«Երբ պատերազմի ժամանակ ես զորակոչվեցի բանակ, իսկ ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ, ենթադրվում էր, որ ես պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, բայց ինձ չտարան այնտեղ այն նույն պատճառով, ինչ այսօր անհետ կորածների ծնողները բողոքում ու մեղադրում են Նիկոլին։ Արդեն պատերազմի 4-րդ, 5-րդ օրը գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան, մարմինները պահվում են «Սպայկայի» սառնարաններում»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նա նշեց, որ այս ցավը կարող է բուժվել այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես ոչնչացվի։
«Փաշինյանի՝ վերջին երկու օրերի ագրեսիվ պահվածքը վկայում է այն մասին, որ նա անցել է վա բանկ, Ալիևից երաշխիքներ է ստացել, որ սահմանի վրա նոր մեծ միջադեպեր չեն լինելու մինչև ընտրարշավ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Ա. Աշոտյանը կարծում է, Փաշինայնն արդեն մի բան տորագրել է:
«Այն փաստը, որ նա թողել է մեր երկրի պրոբլեմները, ռազմագերիներին ու մարզերում հայալեզու, բայց թուրքական քարոզչություն է իրականացնում, վկայում է այն մասին, որ իր թիկունքն ամուր է, իսկ իր թիկունքը վաղուց Ադրբեջանի ժողովուրդն է, ոչ թե հայ»,-ասաց քաղաքական գործիչը։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով, եթե հունիսի 20-ին Փաշինյանն իրեն հռչակի հաղթող և մարսի դա, ապա կստացվի, որ հայ ժողովուրդը պատմության մեջ ոչ միայն պետականության, այլև գենի իրավունք չունի։
«Եթե մենք մինչև հունիսի 20-ը չենք կարողացել վերացնել Նիկոլի քաղաքական գոյությունը, ուրեմն՝ հունիսի 20-ը վերածում ենք Նիկոլի գնդակահարության գործընթացի՝ քվեաթերթիկներով: Կարևորը՝ հունիս 20-ին քվերաթերթիկով գնում ենք ու քաղաքական գնդակահարության ենթարկում Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա:
Նրա խոսքով, Փաշինյանը հպարտ է, որ Հայաստանում 5000 հարսանիքի փոխարեն 5000 թաղում է եղել:
«Ես հույս ունեի, որ Նիկոլի երեկվա՝ «հպարտանում եմ պարտությունից» հայտարարությունից հետո «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից մի քանիսը կասեին՝ սրա հետ հետ ճանապարհ չունենք անցնելու: Իրականում ՔՊ ցուցակը «Էնի Ադրբեջանի» Հայաստանի մասնաճյուղի ցուցակ է։
Մենք պետք է մաքրենք մեր անցյալը և պատերազմի մասին ճշմնարտությունն իմանալով՝ գնալ առաջ»,- ասաց Ա. Աշոտյանը:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի, որ Հայաստանը պետք է կարգի բերեն, որ Արցախը փրկեն. «Արցախի դիսկուրսը օրակարգից գրեթե դուրս է եկել։ Արցախը չի կարող երկար ժամանակ մենակ այդ բաց աշխարհաքաղաքական ծովում լող տալ: Մենք պետք է օր առաջ ձեռք մեկնենք, որ փրկենք մեր կրտսեր եղբորը»:
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի մասին խոսելիս, որի կազմում ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունն է, Արմեն Աշոտյանն ասաց․ «Ես գիտեմ, որ մեր վարկանիշն աճում է: Մենք այսօր առնվազն 3-րդն ենք, իսկ մեր քաղաքական դաշինքի հավակնությունները շատ ավելի մեծ են»:
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ Հայրենիք»-ը Փաշինյանի հայտարարությունը հոգեբանական ահաբեկչություն է որակում
- Փաշինյանը հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Աբրահամյան
- Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում. Իշխան Սաղաթելյան
- Ավետիք Իշխանյան. Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես
- Փաշինյանը կրկնում է Պուտինի սպառնալիքները
- Նուբարաշեն այցելած Փաշինյանին անվանել են թուրք ու դավաճան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան