«Հայաստանի փոքրիկ երգիչները» երգել են Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Մայիսի 30-ին Արցախում մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնած երգչախմբային փառատոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ «Երգով ու սիրով» խորագրի ներքո։
Փառատոնի մեկնարկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը որոշել է տալ աղոթքով՝ Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որտեղ երգչախումբը երգել է ս. Պատարագի արարողության ժամանակ։
Եկեղեցում ներկա են եղել հավատացյալներ, ուխտավորներ, տեղի բնակիչներ, հայ զինծառայողներ, խաղաղապահ ռուս զինվորներ, և, ինչպես իր խոսքում նշել է պատարագիչը, նրանց բոլորի աղոթքը խաղաղության մասին էր։
«Երգով ու սիրով, գործով ու համառ նպատակասլացությամբ հասնենք այն խաղաղությանը, որին արժանի կլինենք՝ հայոց նվիրական հողի վրա, արժանապատիվ ու անկախ ապագայով»,- նշված է «Հայ Փոքրիկ Երգիչներ»-ի ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ենք մեղավոր, որ ձեզ այսպիսի ժառանգություն թողեցինք. Հեքեքյանը՝ սյունեցի և արցախցի երեխաներին
- Եթե այսպես գնա, հեկտարներով, մշակույթով, հետո էլ արդեն տնտեսությամբ կարող է հանձնվենք երիտասարդ պետություններին. Հեքեքյան
- Երեխաներն էլ պետք է խթան ունենան պարապելու համար, իսկ Հայաստանում այդ խթանը շատ թույլ է. Տիգրան Հեքեքյան
- Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները