Ալիևի ձեռագիր որդեգրած ստոր դավաճաններ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Թուրքի պես, թուրքից ավելի բեթար...
Տարիներ շարունակ Ադրբեջանի սառնարաններում էինք իրենց սպանված զինծառայողների դիակները գտնում ու իրենց իսկ հանրության համար բացահայտում, թե ինչպես է Ալիևի վարչակազմը թաքցնում ժողովրդից զոհվածների մարմինները։ Հիմա նույնը այս ստոր դավաճանն է անում։
Mediaport-ը այսօր բացահայտեց Աբովյանի տուբդիսպանսերում պահվող մեր զոհված եղբայրների մարմինները թաքցնելու փաստը։ Քիչ անց առողջապահության նախարարությունը խոստովանեց, որ դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակներում փաթաթված մարմիններն իսկապես մեր զինվորների աճյուններն են։ Թե բա՝ աշխատանքային խումբ ենք կազմելու ու ուսումասիրենք
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։
Տականքներ, գնացեք ձեր մամաների ու պապաների ծագումնաբանությունը ուսումնասիրեք։ Ալիևի ձեռագիր որդեգրած ստոր դավաճաններ»։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով․ Միքայել Մինասյան
- Այս աներևակայելի ստահակության ամբողջական պատասխանատուների անուններն է հրապարակել Ռուբեն Մելիքյանը
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան