Մարուքյան. Եթե Փաշինյանն իմ առաջարկներն ընդուներ, երկիրն այս վիճակում չէր լինի
«Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Էդմոն Մարուքյանի առաջարկները»,- հարցն այսօր լրագրողները հնչեցրեցին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ օրինակ բերելով, Մարուքյանի վերջին կոչից հետո ԱԽ արտահերթ ընդլայնված նիստի հրավիրումը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Գիտե՞ք, եթե Նիկոլ Փաշինյանն իմ առաջարկներն ընդուներ, երկիրն այս իրավիճակում չէր լինի, ամենայն անկեղծությամբ եմ ասում»։
Ինչ վերաբերում է ԱԽ նիստ հրավիրելուն, ապա Մարուքյանն ասաց՝ այդ օրը երկու առաջարկ է եղել, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել կամ էլ ԱԽ նիստ․
«Ես ասացի, փակ ռեժիմով խոսենք, տեսնենք՝ ինչ է կատարվում սահմանի վրա։ Իմ առաջարկն ընդունվել է, ինչո՞ւ է ընդունվել, որովհետև ես, օրինակ, խորհրդարանական խմբակցության ղեկավար եմ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին