ՊՆ-ն կոչ է անում Ադրբեջանի հերքած տեղեկությունները չտարածել
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։
Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի ԱԳՆ-ն մտահոգված է վեց հայ զինծառայողների գերեվարմամբ
- ՄԻԵԴ-ը ստացել է գերեվարված հայ զինվորների վերաբերյալ հայցադիմումը
- Վեց հայ զինծառայողների գերեվարման փաստով քրգործ է հարուցվել
- Քաղաքացիներն առաջարկում են Գեղարքունիքում գտնվող Փաշինյանին փոխանակել գերեվարված զինծառայողների հետ
- ՊՆ հրապարակել է զինծառայողների գերեվարման վայրի քարտեզը
- ՊՆ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողների ազգանունները
- Էդգար Էլբակյան. Գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին