Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր՝ մայիսի 31-ին Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։ Այս մասին նշված է դաշինքի էջում։
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ շտաբային աշխատանքներում ներգրավելու համար։ Նա վստահեցրել է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերը շատ ավելի ուժեղ են և մի քանի գլուխ բարձր են լինելու իշխանական շտաբերից՝ մտավոր, կազմակերպչական և համարձակության առումով։
Իր հերթին Վահե Հակոբյանը նշել է, որ դաշինքի նախընտրական ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է տրվում Գյումրիին և, առհասարակ Շիրակին՝ թե՛ օդանավակայանի հարցով, թե՛ բիզնես հարցերով։
«Բայց հիմա մեր գերխնդիրն է լինելու պարզապես չթողնել, որ ներկա ապաշնորհ իշխանությունը նորից ընտրությունների արդյունքում մտնի խորհրդարան»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան