Չորս գրոսմայստերներ Սոչիում կպայքարեն պատվավոր գավաթի համար
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվել է աշխարհի գավաթի խաղարկության եվրոպական գոտու տղամարդկանց հեռավար մրցաշարը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ իրենց ունակությունները դրսևորել են հին աշխարհամասի շուրջ 30 երկրների ավելի քան 270 շախմատիստներ:
«Եվրոպական գոտուց վճռական փուլին կմասնակցեն 36 հաջողակները: Նրանց թվում են մեր երկրի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը:
Պատվավոր գավաթի համար պայքարը կանցկացվի հուլիս-օգոստոս ամիսներին ՝ Սոչիում, առկա / դասական / տարբերակով»,- հատնում է ՀԱՕԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան