Բայդենը Քենեդու դստերը կարող է նշանակել Ավստրալիայում դեսպանի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է Ավստրալիայում դեսպանի պաշտոնում ամերիկյան վարչակազմի 35-րդ նախագահ (1961-1963) Ջոն Քենեդու (1917-1963) դստեր՝ Քերոլայն Քենեդու թեկնածությունը: Այդ մասին կիրակի օրը հաղորդել է Axios լրատվական կայքը:
Բայդենը քննարկում է նաև ԱՄՆ 35-րդ նախագահի և սենատոր Թեդ Քենեդիի կրտսեր եղբոր այրու` Վիկի Քենեդու թեկնածությունը՝ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը։
Քերոլայն Քենեդին Տոկիոյում աշխատել է որպես դեսպան Բարաք Օբամայի վարչակազմում: Սպիտակ տունը չի մեկնաբանել կադրային առաջադրումները: