Չինաստանը թույլ կտա զույգերին երեք երեխա ունենալ` ծնելիության խթանման համար
Չինաստանը թույլ կտա բոլոր զույգերին ունենալ երրորդ երեխա՝ փորձելով կանխել ծնելիության նվազումը և բնակչության ծերացումը, որոնք երկրի երկարաժամկետ տնտեսական հեռանկարների համար ռիսկեր են: Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Թույլ տալ յուրաքանչյուր զույգի ունենալ երեք երեխա և դրա հետ կապված աջակցության քաղաքականության իրականացումը կօգնի բարելավել բնակչության կառուցվածքը», - հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով երկուշաբթի կայացած Քաղբյուրոյի նիստին:
Նշվում է, որ Չինաստանը աստիճանաբար բարեփոխում է իր խիստ ծննդյան քաղաքականությունը, որը ընտանիքների մեծամասնությանը երկար տարիներ թույլատրում էր միայն մեկ երեխա ունենալ։ Երկրորդ երեխան ունենալ թույլատրվեց 2016 թվականից:
Նշենք, որ ներկայումս Չինաստանի բնակչության թիվը կազմում է մոտ 1.4 միլիարդ՝ 9.6 միլիոն կմ քառակուսի տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան