Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում
Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ հունիսի մեկից մինչեւ օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»:
Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.
- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9),
-իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ(հարգը 999.9):
Նշենք, որ Կոնվերս Բանկը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ է 2002թ-ից:
Վերջին տարիներին համագործակցության շրջանակում Բանկն իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց շրջանակում Կոնվերս Բանկի վիզա քարտապանները ոչ միայն օգտվել են քեշբեքի հնարավորությունից, այլեւ ստացել են արժեքավոր նվերներ՝ այդ թվում iPhone 7 հեռախոսներ/2018թ/, հանգիստը 10 եվրոպական քաղաքներում՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին անցկացնելու ուղեգրեր/2019թ/, սպորտային արժեքավոր նվերներ/ 2020թ/:
Մանրամասները՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկ. Քեշբեք և Երևան պարկի տոմսեր՝ հունիսի մեկի կապակցությամբ
- Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ վարկավորում
- Տեղի է ունեցել Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակի շնորհանդեսը
- Կոնվերս Բանկ. Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
- Կոնվերս Բանկ. Ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները
- Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում