Ականի ահազանգով Ryanair-ի ևս մեկ ինքնաթիռ է հարկադիր վայրէջք կատարել Եվրոպայում
Ryanair-ի ևս մեկ ինքնաթիռի թռիչքն ընդհատվել է ու կատարել է հարկադիր վայրէջք՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրության պատճառով: Դուբլինից Կրակով մեկնող ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում: Նշվում է, որ անձնակազմն ինքն է խնդրել վայրէջք կատարել: Ինքնաթիռում եղել է 160 մարդ: Այս մասին գրում է Euronews-ը՝ հղում անելով France-Presse-ին։
Գործակալությունը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչին, որն ասել է, թե ինչպես են ինքնաթիռը դիմավորել արտակարգ իրավիճակների ծառայության և իրավապահ մարմինների կողմից: Հրշեջ ջոկատներն ու ոստիկանական մեքենաներ են բերվել ինքնաթիռի մոտ, ուղեբեռը բեռնաթափվել է օդանավակայանում, որտեղ իրերը ստուգել են կինոլոգները՝ շների հետ միասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ մարդկանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել: Բոլոր ստուգումներից հետո նրանց մեկ այլ ինքնաթիռով ուղարկել են Կրակով:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո․ Ryanair-ի ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը եկել է Շվեյցարիայից
- Բելառուսի կողմից Ryanair-ի հարկադիր վայրէջքին Արևմուտքի արձագանքը Զախարավան «հիստերիկ» է անվանում
- Wizz Air-ը շրջանցում է Բելառուսի օդային տարածքը՝ Ryanair-ի հետ կատարվածից հետո
- Ըստ Իռլանդիայի արտգործնախարարության՝ Ryanair ինքնաթիռում ՊԱԿ-ի գործակալներ են եղել
- Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը
- Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
- Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին