Նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավիճի հողեր հանձնող անձի հետ. Արամ Վարդևանյան
«Դուք հասկանում եք՝ իրենց կողմից նշանակված ԱԳ նախարար Արա Այվազյանը, որը հրաժարական է ներկայացնում՝ ասելով, որ այս իշխանությունները Հայաստանի շահերին դեմ են գնում, ինչ ազդակ է»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ այս ժամանակավոր իշխանության ցանկացած գործողություն հաստատ Հայաստանի շահերը չէ, որ պաշտպանում է կամ որևէ կերպ փորձում է ներկայացնել:
«Իսկապես, ապշելու երևույթ է, չեք գտնի մի երկիր, որտեղ արտաքին գործերի նախարարը հրաժարական ներկայացնելով՝ պատճաբանություն է ներկայացնում հենց նման հանգամանքը, որ իշխանությունները, պարզ է, չէ, խոսքը վարչապետի պաշտոնը ամեն կերպ դեռևս զբաղեցնող անձի արարքների մասին է:
Սա պետք է նաև մեր հանրության համար ազդակ լինի: Սրա մասին բազմաթիվ անգամներ են հիմնավոր հայտարարություններ ներկայացվել, սա հերթականներից մեկն է:
Կարծում եմ՝ կարելի էր դրա մասին շատ ավելի շուտ ահազանգել: Ուրեմն ինչ-որ պրոցեսներ միգուցե այնպիսի իրավիճակի են հասել, որ նույնիսկ նախարարը չի կարողացել այլ ելք գտնել, քան հրաժարականը»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նրա խոսքով, չափազանց վատ է, որ նման դրության մեջ ենք հայտնվել, բայց «Հայաստան» դաշինքի ծրագրային կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ այս վիճակում այլևս երբեք ՀՀ-ն չհայտնվի:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ռազմագերիների հարցը մինչ օրս լուծված չէ, բայց հայրենիք հողերը հանձնելու մասը շատ հստակ իրականացվում է: Ինչպե՞ս է ստացվում՝ անձը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորն է, նման կերպ է առաջնորդվում: Խոսել նրա մասին, որ նա որևէ կերպ մտածում է Հայաստանի շահերի մասին, աբսուրդ է»,-ասաց Վարդևանյանը:
Պատասխանելով հարցին, թե Փաշինյանը ՀՀ առաջաին և երկրորդ նախագահներին բանավեճի առաջարկ է արել, Արամ Վարդևանյանն ասաց. «Ներկայացնեմ իմ կարծիքը որպես «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը, նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, որը հողեր հանձնող է, մի մարդու հետ, որին, նույնիսկ իր նշանակած նախարարն ասում է՝ հաշվի չի առնում Հայաստանի շահերը:
Հայաստանի շահերը հաշվի չառնողը Հայաստանի շահերի դեմ գնացողն է: Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարամարություն առհասարակ չեմ տեսնում»:
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել
- Հունիս 20-ին քաղաքական գնդակահարության ենք ենթարկում Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան
- Քաղաքագետ. Արա Այվազյանն արեց ինքնամաքրվելու ճանապարհի առաջին քայլը
- Սուրեն Սարգսյան. Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել
- Արա Այվազյանը հրաժարականի պատճառների մասին փակագծեր է բացել
- Փաշինյանը հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Աբրահամյան
- Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում. Իշխան Սաղաթելյան
- Փաշինյանը կրկնում է Պուտինի սպառնալիքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան