Մշակույթ 14:32 31/05/2021 Հայաստան

Ինչքան զգոն լինենք, այնքան ավելի կկանխենք Ադրբեջանի կամայական գործողությունները. hնագետ Համլետ Պետրոսյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (INALCO, Փարիզ) պրոֆեսոր-հետազոտող, դասախոս Աննա Լեյլոյան-Եկմալյանը նախաձեռնել են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագիրը:

Նախաձեռնության նպատակն է ստեղծել անկախ ակադեմիական հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում:

Հիմնական նպատակն է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

Panorama.am-ի հետ զրույցում ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը նախ ներկայացրեց իրենց թիմը, որի մեջ ներգրավված են հնագետներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագետներ, մեդիա և ինտերնետ մասնագետներ, թարգմանիչներ:

«20 հոգուց է կազմված, աշխատանքը կամավորական սկզբունքով է: 80 տոկոսը երիտասարդներ են՝ մագիստրոսներ, ասպիրանտներ: Սա նաև համապատասխան թիմ ստեղծելու, մասնագիտական հանրույթ ձևավորելու մի փորձառություն է: Երբ այս ամենը տեղի ունեցավ, պարզվեց, որ Հայաստանում նման ձևավորած հանրույթ ուղղակի գոյություն չունի, ինչը նույնպես շատ կարևոր է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նման նախաձեռնությամբ հանդես գալուն, Հ. Պետրոսյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Տիգրանակերտում հնագիտական պեղումները, ասաց, որ  բացարձակ ընդունելի չէր այս ամենից հետո նստել ու ոչինչ չանել:

«Թշնամու կողմից հայկական մշակութային հուշարձանների աղավաղմանը, կեղծմանն ու ոչնչացմանն ինչ-որ ձևի պետք է պատասխանել: Քանի որ այսօր այդ ուղղությամբ հատուկ քաղաքականություն չի վարվում, որոշեցի մի բան անենք: Քանի որ ես հետազոտող եմ, մտածեցի, որ ամենաճիշտը գիտական հարթակ ստեղծելն է, որտեղ միայն գիտական  փաստարկները, մոտեցումները, ակադեմիական բարեվարքությունը կարող են տեղ գտնել, ինչպես նաև միջազգային գիտական հանրույթին, հետազոտողներին, որոնք հետաքրքրված են, հասելի լինի այն տեղեկատվությունը, որը մենք ենք մատուցում»,- ասաց Համլետ Պետրոսյանը:

Նա ընդգծեց՝ նախաձեռնությունը որևէ պետական հիմնարկի ենթակայության տակ չէ, որևէ պետական ֆինանսավորում չի ակնկալում. «Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում այն լծակն է, որը կարող է ինչ-որ չափով հետևել, թե ինչ ճակատագիր են ունենում հուշարձանները, ինչ-որ չափով կանխել ադրբեջանական կեղծ պրոպագանդան, գուցե փորձել միջազգային լծակներ գտնել դրանց վրա ազդելու համար»:

Հնագետի խոսքով, մշակութային ժառանգության գիտական ներկայացման համար՝ առանձնահատկությունները, ստեղծման ժամանակաշրջանը, դրանց շուրջ գիտական բանավեճերը, մոտեցումները, ունեն հարուստ արխիվ, բացի այդ խմբի անդամները պրոֆեսիոնալ մասնագետներ են, մեծ մասը մի անգամ չէ, որ տեսել են դրանք ու նկարել: Իսկ ներկայիս վիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար, նա նշեց, որ իրենց թիմն Արցախում ունի իր աշխատակիցները, որոնք չեզոք գոտու, սահմանային հուշարձանների մշտադիտարկում են անցկացնում:

«Հետևում ենք ադրբեջանական մեդիային, որն անընդհատ նկարում, ցույց է տալիս, թե հայերը ոնց են «հայացրել» հուշարձանները: Այդ բոլոր նկարահանումները մեզ բավական նյութ են տալիս հասկանալու համար, թե ինչպիսի իրավիճակ է, ինչ փոփոխություններ, նախաձեռնություն են անում:

Նաև համագործակցում ենք ամերիկյան կազմակերպության հետ, մեր գործընկերներն են, փորձում են փոփոխությունները տեսնել տիեզերական լուսանկարների միջոցով»,- ասաց Հ.Պետրոսյանը:

Նա նշեց, որ հարթակը բաց է, նյութերն օգտագործելը, դրանց հիման դրա հոդվածները գրել խրախուսում են:

«Մենք նպատակ չունենք դիմել կոնկրետ որևէ միջազգային կառույցի: Գոյություն չունի միջազգային գիտական որևէ կազմակերպություն, որին մենք դիմում ենք: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այցելում են մեր կայք, մեզ հետ նամակագրության մեջ են, փորձում ենք բազա ստեղծել, որից կարող են օգտվել բոլորը»,- նշեց ծրագրի գիտական ղեկավարը:

Համլետ Պետրոսյանն ասաց, որ Արցախի մշակույթի նախարարության կողմից ժամանակին գրանցվել էր 4000-ից ավելի հուշարձան, այժմ մոտավորապես 1800-1900 հուշարձան գտվում է  օկուպացիայի մեջ:

Խոսելով օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների ներկայիս վիճակի մասին, նա նշեց, որ բոլորը գիտեն այն հուշարձանները, որոնք հրետակոծվել են պատերազմի ժամանակ, իրենք հետևում են այն հուշարձաններին, որոնց մասին պաշտոնական հաղորդագրություններ տարածված չեն:

«Առայժմ Ադրբեջանը, չհաշված այն հուշարձանները, որտեղ ինչ որ փոփոխություններ արդեն արել են՝ Շուշիի հյուսիսային գերեզմանոցը, Վանքասարի եկեղեցու տարածքը, կարծեք թե նախապատրաստական փուլում է՝ այցելում են, փաստագրում, հայտարարում՝ այսպես է, այնպես է:

Կարծում եմ՝ իրենք մտածում են, թե կոնկրետ ամեն մի դեպքում ինչպես վարվել, ինչպես կընդունի միջազգային հանրությունը, ինչ չափով է իրենց կեղծ քաղաքականությունը հիմնավոր և այլն:

Ինչքան մենք զգոն լինենք, ինչքան շատ բացահայտենք, կարծում եմ, այնքան ավելի կկանխենք նրանց կամայական գործողությունները»,- ասաց Համլետ Պետրոսյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}