ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ ԱՆ պաշտոնապես հայտնում է.
Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար:
ԱՆ կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը քննելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին