Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երևանում հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
«Իրավական խնդիրները կարևոր է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր մտել են այս պայքարի մեջ։ Նախկինում կարծիք կար, որ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայմանավորվել դատախազի հետ։ Բայց հետո Հայաստանում ձևավորվեց այն դպրոցը, որտեղ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում»,-հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով իր և նախկին մի քանի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ իրավախախտումներ շատ են։
«Իմ և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված, այսպես կոչված՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Շատերը նույնիսկ չէի նկատում ՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ։ Փաստաբաններս էին ֆիքսում։ Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։ Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Սա պայքար է»՝ Ռոբերտ Քոչարյանը Արարատի բնակիչների հետ զրույցում
- Ռոբերտ Քոչարյան. ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի
- Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին
- Վիճակը, որում մենք հայտնվել ենք, մեզ համար բարենպաստ չէ դեմարկացիա անելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները պետք է վերանայել. Ռոբերտ Քոչարյան
- Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները