Խոսրով Հարությունյան. Տարածաշրջանի ապագայով մտահոգված լիդերի ելույթ էր
Դա շատ բաց, անկեղծ, ոչ միայն սեփական մտահոգություններով այլև տարածաշրջանի ապագայով մտահոգված լիդերի ելույթ էր,-անդրադառնալով ՄԱԿ ԳԱ 70-րդ գագաթաժողովին նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ըստ պատգամավորի, նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած իր ելույթում ընդգրկեց գագաթաժողովի ընդգրկուն օրակարգին առնչվող հիմնական հարցերը, որոնք վերաբերում են թե՛ ահաբեկչության դեմ պայքարին, թե՛ Ցեղասպանության կանխարգելման միջոցառումներին, ինչպես նաև ելույթում առանձնահատուկ տեղ հատկացվեց տարածաշրջանին, մասնավորապես ԼՂ կահամարտության կարգավորմանը:
«Ադրբեջանը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ձախողում Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացը այլև մարտահրավեր է նետում միջազգային հանրության բոլոր այն ջանքերին որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը:
«Նախագահը շատ բաց և հպանցիկ հայտարարեց, որ հայկական կողմը հավատարիմ մնալով միջազգային հանրության առջև իր կողմից ստանձնած պարտավորություններին, միջազգային իրավունքի նորմերին այդուհանդերձ իրավունք է վերապահում ձեռնարկել քայլեր, որոնք կերաշխավորեին նաև սեփական ժողովրդի անվտանգությունը»,- նշեց պատգամավորը:
Ըստ Հարությունյանի, խոսելով փակ սահմանների մասին, նախագահն արձանագրեց մի շատ կարևոր հանգամանք դեպի բաց ծով ելք չունեցող պետությունների կոնվենցիայի հետ կապված նոր նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:
«Նախագահ Սարգսյանը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց հյուրընլկալել այդ կոնվենցիայի շրջանակներում նոր միջազգային ֆորումի անցկացումը Հայաստանում: Սա շատ լուրջ խնդիր է որովհետև այսօր շատ ու շատ պետություններ ինչպես նաև մեր հարևան Թուրքիան վավերացրել են դեպի բաց ծով ելք չունեցող երկրների կոնվենցիան, բայց լինելով կոնվենցիայի մասնակից, այդուհանդերձ ոտնհարում են կոնվենցիայի պահանջները»,- նշեց նա:
Պատգամավորի համոզմամբ, Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից առավելագույնս արձանագրում էր այն պրոբլեմները, որոնք կանգնած են ոչ միայն Հայաստանի, ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ մակարդակում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում