Լրտեսության նոր սկանդալ՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև
Դանիական ռադիոյի հաղորդագրությունների համաձայն, թագավորության հատուկ ծառայությունները ԱՄՆ հետախուզական գործակալություններին օգնել են լրտեսել եվրոպական բարձրաստիճան քաղաքական գործիչներին․ խոսք է գնում Եվրամիության այնպիսի առաջնորդների մասին, ինչպիսն է օրինակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Ֆրանսիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ղեկավարությունը: Այս մասին գրում է Euronews-ը։
Սա ՆԱՏՕ-ի անդամ մեկ պետության գործողությունների առաջին նման բացահայտումը չէ այլ երկրների նկատմամբ:
2013 թ-ին Էդվարդ Սնոուդենը, որն աշխատում էր NSA-ի հետ պայմանագրով, բացահայտեց ԱՄՆ դաշնակիցների էլեկտրոնային հսկողության, ներառյալ խոսակցությունների գաղտնալսման սխեման, ինչը սկանդալ առաջացրեց:
Սնոուդենը փախավ Հոնկոնգ, որից հետո հայտնվեց Ռուսաստանում, որտեղ նրան ի վերջո շնորհվեց փախստականի կարգավիճակ:
Այս անգամ Էդվարդ Սնոուդենն ասել է, որ միայն Միացյալ Նահանգների նախագահը կարող է թույլատրել նման գործողություններ եվրոպական առաջնորդների ու նախարարների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին