«Ազատ Հայրենիք»-ը Փաշինյանի հայտարարությունը հոգեբանական ահաբեկչություն է որակում
«Ազատ Հայրենիք» դաշինքը, որ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Պետական կառավարման ու ինքնակառավարման մարմիններին, իրավապահ և ընտրական համակարգերին հասցեագրված միանգամայն անընդունելի հրահանգ-ուղերձ է, իսկ հանրության համար պատերազմով ահաբեկելու հոգեբանական քարոզչական ահաբեկչութուն է Վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի՝ մայիսի 29-ին արտասանած այն միտքը, թե իբր հայ հասարակության համար չի մեկնարկի խաղաղ զարգացման դարաշրջանը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա 60 տոկոս քվե:
2020թ.-ից շարունակվող ազգային ողբերգությունն ուղիղ հակառակն է ապացուցում. աղետն ու պետականության գահավեժ ընթացքը չեն դադարի, եթե հանրությունը թույլ տա, որ ներկա իշխանությունը վերարտադրվի: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի հանրության ընդամենը 26 տոկոսը չի պատկերացնում աղետի ահագնությունը և առայժմ շարունակում է վստահել ստախոսությանը:
Խստորեն դատապարտում ենք ընտրարշավի մեկնարկային փուլում հանրությանն ընտրությունների ակնհայտորեն կեղծ արդյունքներին ընտելացնելու այս փորձը։
Հաշվի առնելով անցյալում երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու տխրահռչակ ավանդույթը՝ կառավարությունից պահանջում ենք անհապաղ հրապարակել ներկա պահին Հայաստանում փաստացի ներկա և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան